ՄԻԱՎ/ՁԻԱՀ ունեցող մարդկանց շահերի պաշտպանություն

You are here

Error message

Deprecated function: The each() function is deprecated. This message will be suppressed on further calls in menu_set_active_trail() (line 2405 of /home/tkdezc6m8fiq/public_html/missioneast.am/includes/menu.inc).
Բուժօգնության, աջակցության եւ տեղեկատվության տրամադրում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով ապրող մարդկանց

«Առաքելություն Արեւելք» կազմակերպության կողմից եւ Գլոբալ հիմնադրամի աջակցությամբ իրականացվող ծրագիրը վերահսկում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով ապրող մարդկանց օժանդակող 11 տեղական կազմակերպությունների եւ պետական մարմինների գործունեությունը եւ օգնում ռիսկային խմբում գտնվող մարդկանց՝ տարածումը կանխելու նպատակով:

«Առաքելություն Արեւելք» կազմակերպության նպատակն է արագացնել Հայաստանում ՄԻԱՎ-ի տարածման ծավալների նվազեցման գործընթացը:

ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման, բուժման եւ խնամքի համար Գլոբալ հիմնադրամի տրամադրած այս դրամաշնորհն ուղղակիորեն նպաստում է այս թիրախի ձեռք բերմանը: Ծրագրի ուշադրության կենտրոնում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով վարակման ռիսկի ենթակա բնակիչներն են եւ 15-ից 24 տարեկան երիտասարդները: Ըստ այդմ, ծրագիրը խիստ կարեւոր է բնակչության ամենառիսկային խմբում տարածվածության աստիճանը 5%-ից ցածր մակարդակի հասցնելու հարցում՝ արդյունավետ կերպով շրջելով ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վարակի ուղղությունը Հայաստանում:

Ծրագրին երեք հիմնական խնդիրներն են.

  • Արագացնել բնակչության ամենառիսկային խմբում ՄԻԱՎ-ի տարածման ծավալների նվազեցման գործընթացը
  • Խնամք, աջակցություն եւ բուժում տրամադրել ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց
  • Ընդլայնել ՄԻԱՎ-ին բազմաոլորտային կայուն արձագանքման համար նպաստավոր միջավայրը